Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրթության նախարարությունը որոշումները կայացնելուց հետո է մտածում ու ռազմավարություն  մշակում. Անահիտ Բախշյան

Փետրվար 27,2018 14:35

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին

Հարգելի պարոն Մկրտչյան,

ՀՀ վարչապետին ուղղված 19.01.2018թ. Ե-3/112 իմ դիմումին ի  պատասխան 21.02.2018թ.-ին ստացածս նամակով տվել եք ոչ թե ՀՀ կառավարության 18.02.2016թ. թ.6 արձանագրային որոշմամբ հաստատված ժամանակացույցը կառավարության կողմից խախտելու տրամադրության մասին գրածիս հերքումը, այլ ընդամենը հաստատել եք մտահոգությունս այն մասին, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված համընդհանուր ներառական  կրթության քաղաքականության ժամանակացույցի իրականացումն իսկապես կախված է դրա նկատմամբ առանձին պաշտոնյաների վատ տրամադրվածությունից ու այդ պաշտոնյաները հենց ԿԳՆ-ում են:

ՀՀ կառավարության 18.02.2016թ. «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլան և ժամանակացույց» թ.6 արձանագրային որոշման մեջ դրա իրականացման որպես առաջին պատասխանատու նշված է ՀՀ ԿԳՆ-ն, իսկ քաղաքապետարանը տվել է իր համաձայնությունը, այնինչ ԿԳՆ աշխատակազմի ստորագրությամբ նամակում գրված է, որ «հատուկ դպրոցների հետագա կարգավիճակի հարցը լրացուցիչ մշակման կարիք ունի»: Լսե՛ք, կրթության և գիտության նախարարությունը հատուկ դպրոցների կարգավիճակի հարցը լրացուցիչ մշակելու իրավունք չունի, որովհետև այն կարգավորված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով: Չգիտեմ ինչ եք նկատի ունեցել այս նախադասության տակ, բայց ենթադրում եմ, որ «հարցը լրացուցիչ մշակելու» նպատակի տակ էլի որոշ պաշտոնյաների անձնական քմահաճույքներն են դրվում, բայց ոչ՝ երեխաների կրթության իրավունքը: Փաստ է, որ Երևանում գործող 11 հատուկ դպրոցներից 3-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են ու ոչ մեկը չի վերակազմակերպվելու մանկավարժահոգեբանական ծառայությունների կենտրոնի այն դեպքում, երբ դրանցից 2-ը «մտավոր թերզարգացում ունեցող» անբարեհունչ, վիրավորական անվանումն ունեն, բայց այնտեղ սովորող 213 երեխաների մեծ մասը չունի մտավոր թերզարգացման նշան ու երկուսը միասին ստանում են 253 մլն.180.300 դրամ պետական սուբսիդիա: Ահա թե որտեղ փնտրեք միջոցների անարդյունավետ ծախսերը:

Կրթության նախարարությունը երբևէ մտահոգվե՞լ է հատուկ դպրոցներում սովորող երեխաների վկայագրման փաստաթղթերում նշված երեխայի հատուկ կարիքի համապատասխանությամբ, թե՞ աչքերը փակել է այն փաստի դիմաց, որ հատուկ դպրոցները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դարձել են ընդամենը գիշերակացի տեղ այն դեպքում, երբ երկիրը որդեգրել է «երեխան պետք է ապրի ընտանիքում» լոզունգը: Կառավարության վերոնշյալ որոշմամբ 2018թ. սեպտեմբերից Երևանում պետք է ներդրվի համընդհանուր ներառական համակարգը, այնինչ ԿԳՆ պատասխանի մեջ մի ցնցող նախադասություն է գրված. «Երևանում համընդհանուր ներառական կրթության անցման ռազմավարությունը ներկայումս մշակվում է, և այն կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմում»: Այս նախադասությունն էլ փաստում է, որ մեր կառավարությունը որոշումը կայացնելուց ու այն հրապարակելուց հետո է սկսում մտածել ու ռազմավարություն մշակել: Ի գիտություն ԿԳ նախարարությանն ասեմ, որ Երևանի 2018թ. զարգացման ծրագրով և բյուջեով արդեն ամրագրված է, որ սեպտեմբերից Երևանում ներդրվելու է այս համակարգն ու ֆինանսն էլ կա: Հետևաբար, կրթության նախարարություն, խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ է նշանակում «Երևանում համընդհանուր ներառական կրթության անցման ռազմավարությունը ներկայումս մշակվում է, և այն կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմում»  նախադասությունը:

Շնորհակալություն համագործակցության համար:

Անահիտ Բախշյան

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728