Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ում համար են նստատեղերը

Փետրվար 27,2018 14:26

Մեր հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքը հաշմանդամների և երեխաներով ուղևորների հանդեպ կարծես թե արմատավորվում է: Հասարակական տրանսպորտում կիլոմետրեր շարունակ ճոճվելով` երեխան գրկին մեծահասակին կամ ակներև հաշմանդամություն ունեցող անձին, տարեցին կամ այն փոքրիկին, որն անկարող է իր հավասարակշռությունը պահել ընթացքի ժամանակ` ո՞վ  պետք է տեղ զիջի: Գուցե այն երիտասարդը, որն ականջակալներով նստած, մտքով հեռուն սլացած` նայում, բայց այդպես էլ չի նկատում, կամ այն տղամարդը, որը նկատում, բայց գլուխը շրջում է…

Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է` ավտոբուսների ուղեսրահներում փակցված  են համապատասխան նշաններով  ցուցանակներ, բայց ում համար են փակցված, չկա արձագանք, իսկ եթե լինում են, ապա հազվադեպ դեպքերում:

Դեռևս 2017թ. սեպտեմբերի 11-ին նամակ-առաջարկ ուղարկեցի Երևանի քաղաքապետարան, քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Երևան քաղաքի ավտոբուսների ուղեսրահների` առաջնահերթ նստելու արտոնություն ունեցող անձանց նշաններով առկա ցուցանակների կողքին, նկատելի գրություն փակցնել, թե ում համար են նստատեղերը: Նամակ-առաջարկում մեջբերել էի նաև, որ գաղտնիք չէ, որ Երևանում հասարակական տրանսպորտի քանակը չի կարող բավարարել միայն նստած երթևեկելու համար, չնայած նրան, որ ՀՀ օրենսդրությամբ բացառվում  է միկրոավտոբուսներում կանգնած երթևեկելը, ինչպես նաև ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում կանգնած ուղևորների թույլատրելի քանակը երբեք չի պահպանվում: Նամակ-առաջարկում շեշտը դրել էի այն հանգամանքին, որ պետության ներգրավվածությունը քաղաքացիներին քաղաքակիրթ վարվելակերպ սովորեցնելու հարցում ոչ միայն խրախուսելի է, այլև անհրաժեշտություն:

Սպասվող պատասխանը չուշացավ: 22.09.2017թ. քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հ.Նավասարդյանից ստացված գրության բովանդակությունն էր, որ ներկայումս տրվել է համապատասխան հանձնարարական, որի հիման վրա վերականգնվել են խնդրո առարկա ցուցանակները:

Որոշ ժամանակ անց, մոտ մեկ ամիս հետո, մի քանի ավտոբուսներում նկատեցի համապատասխան գրառումներով ցուցանակներ: Պատահականությունն էր, թե ոչ, այնուամենայնիվ որոշակի առումով բավարարող էր: Կարծես թե ուզում էի հավատալ վերնախավի քաղաքակիրթ պահվածք դրսևորելու և դրանով իսկ հանրությանը օրինակ ծառայելու ցանկությանը:

Սակայն, վերջերս, փետրվարի 13-ին, ավագանու նիստի ժամանակ` «Երկիր Ծիրանի» խմբակցության և Հանրապետականի ավագանու անդամների միջև եղած բուռն իրադարձությունը` մուրճի վերջին հարվածն էր այն մեխին, որով միանգամայն հստակեցվեց` վերնախավը հակառակ օրինակն է ծառայում:

Նստատեղերը` հաշմանդամների, երեխաներով ուղևորների և տարեցների համար են:

Նարա ԽԱՐԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մուշեղ says:

    «Գուցե այն երիտասարդը, որն ականջակալներով նստած, մտքով հեռուն սլացած` նայում, բայց այդպես էլ չի նկատում, կամ այն տղամարդը, որը նկատում, բայց գլուխը շրջում է» հաշմանդամություն ունեն, որը պակաս դժվար չի դարձնում մեր երթևեկությունը, քան տեսանելի հաշմանդամություն ունեցող մարդկանց դեպքում։ Իսկ գիտե՞ք, քանի հոգի է ամոթանք, անեծք ու հազար ու մի մեկնաբանություն թողնում անտեսանելի հաշմանդամություն ունեցող երիտասարդի (հատկապես տղամարդկանց) հասցեին տեղը չզիջելու համար։

  2. Նարա says:

    Համարենք նստածներից հինգը անտեսանելի հաշմանդամ են, իսկ մյուսները? Եվ այդպես ամեն օր և տարիներ: Ուսանողներից շատ քչերը կարող են լինել անտեսանելի հաշմանդամ: Լինում են դեպքեր երբ տղամարդը ներողություն է խնդրում, որ չի կարող տեղը զիջել, հասկանալի է և ընդունելի, այո, գուցե մարդը առողջական խնդիր ունի

  3. Ալֆրեդ says:

    Եթե տեղեր կան հաշմանդամների համար ոչ հաշմանդամը պետք է տեղը զիջի։բայց եթե ընդհանուր տեղեր են ոչ ոք պարտավոր չի զիջելու։երկուսն էլ նույն փողն են տվել

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728