Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սումգայիթը ցույց տվեց, որ թուրք էթնոսը բնավ չի փոխվում». Արմեն Կարապետյան

Փետրվար 27,2018 14:20

Պատմաբան Արմեն Կարապետյանը եւ լուսանկարիչ Մուշեղ Գասպարյանն առաջիկայում հայ ընթերցողի դատին կհանձնեն Սումգայիթի ջարդերի մասին մի ամբողջ ժողովածու:

Արմեն Կարապետյանն այսօր «Զարկերակ» ակումբում նկատեց, որ սումգայիթյան ջարդերը մոռացության են մատնվել, դուրս եկել օրակարգից: Ըստ նրա՝ ջարդերից երեսուն տարի անց այդ ոճրագործության մասին մի քանի ձեռնարկ կա միայն եւ տարբեր պարբերականներում ցրված նյութեր, իսկ առանձին գրքերով որեւէ բան չի ստեղծվել: Սա նկատի ունենալով՝ բանախոսը Մուշեղ Գասպարյանի հետ փորձում են ստեղծել մի ժողովածու, որի հիմքում այդ օրերին արված լուսանկարներն են:

«Սումգայիթի ջարդերը կարեւոր էր մեզ համար իմաստավորել, որովհետեւ  70 տարի շարունակ խորհրդային իրականության մեջ մեզ դասեր էին տալիս, որ ապրում ենք մի միասնական ընտանիքում, որ այդ ընտանիքում հայը, ռուսը, ադրբեջանցին ու մնացած ազգությունները եղբայրներ են, բայց այդ լեգենդը հօդս ցնդեց 1988-ի փետրվարյան վերջին օրերին: Սումգայիթում կատարված ոճիրը հօդս ցնդեցրեց ժողովուրդների բարեկամության մասին լեգենդը: Սումգայիթը ցույց տվեց, որ թուրք էթնոսը բնավ չի փոխվում, նրանց հոգեկան կերտվածքի մեջ մնացել են նույն վայրենի բնազդները, ինչը հատուկ էր նրանց  միջնադարում ու մինչեւ մեր օրերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728