Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնում C-400 գնելու դեպքում. Haberturk

Փետրվար 27,2018 14:09

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային հրաժարվել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու մտադրությունից, հակառակ դեպքում ԱՄՆ-ի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Haberturk թերթի վաշինգտոնյան աղբյուրը պատմել է, որ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ենթադրելով, որ C-400-ների գնումը «կարող է բացասաբար անդրադառնալ ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիության վրա»: Չի բացառվում, որ Անկարայի դեմ կարող են սահմանվել սահմանափակող միջոցներ:

Ընդ որում, ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Թուրքիային «գտնել լավագույն այլընտրանք՝ հակաօդային պաշտպանության պահանջները բավարարելու համար»:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարայի դեմ սպառնալիքներն անընդունելի են, և նշել էր, որ սկզբնապես Անկարան նախատեսում էր ՀՕՊ համալիրներ գնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից, սակայն «նրանց մոտ մշտապես ինչ-որ խնդիրներ կան»: Հետևաբար Թուրքիան բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ և 2017թ. դեկտեմբերին պայմանագիր ստորագրել C-400-ների մատակարարումների վերաբերյալ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728