Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դա «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի վերակենդանացման փորձ էր. Մանվել Գրիգորյանը՝ Սումգայիթի զոհերի մասին

Փետրվար 27,2018 13:04

ՈՒՂԵՐՁ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ճիշտ 30 տարի առաջ փետրվարի վերջին օրերին սովետական Ադրբեջանի իշխանությունները հայերի ցեղասպանություն իրականացրին Սումգայիթում: Դա Ադրբեջանի արձագանքն էր արցախահայության օրինական պահանջատիրությանը: Սումգայիթյան սպանդը, որ իրականացվեց 1896-1918 թվականների հայկական ջարդերի օրինակով, հենց դրանց ուղղակի շարունակումն էր: Դա «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի վերակենդանացման փորձ էր:

Սումգայիթին հետեւեցին հայերի սպանություններ եւ տեղահանություններ Ադրբեջանի այլ բնակավայրերում, ապա՝ հանկարծահաս լայնամասշտաբ պատերազմ:
Հայությունը, սակայն, հավերժ է եւ ունի չարին դիմակայելու անկոտրուն կամք: Հայ ազգը կարողացավ համախմբվել, երկրապահ զավակների ուժերի մեկտեղմամբ բանակ ստեղծել եւ արհավիրքի դեմն առնել: Մենք պաշտպանեցինք, ազատագրեցինք մեր տարածքներն ու մեզ պատերազմ պարտադրած ազերիներին հրադադար պարտադրեցինք:
Ոսոխը, սակայն, նենգ է եւ արյունարբու: Ոսոխը, մոռացած 1994-ի դասերը, հանկարծակի հարձակման անցավ 2016-ի ապրիլին: Հայատյաց թշնամին, հուժկու հակահարված ստանալով, դարձյալ սկսվեց, բայց ամեն մի առիթ օգտագործում է դավադիր հարված հասցնելու համար: Դիվերսիոն թափանցման բոլոր փորձերը կանխվում են մեր հերոս զավակների ջանքերով, սակայն, ցավալի կորուստներ ենք ունենում: Ներողություն խնդրելով զոհերի հարազատներից՝ հավաստիացնում եմ եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Արցախյան պատերազմի բոլոր մասնակից երկրապահների, պատանի, երիտասարդ երկրապահների անունից, որ ամեն ինչ անելու ենք Հայաստան պետության, հայկական Արցախ պետության անվտանգության, ինքնիշխանության, հզորացման համար, վստահեցնում եմ, որ այլեւս երբեք-երբեք չեն կրկնվելու սումգայիթները: Հայն այլեւս ինքնապաշտպանության ունակ, ամեն տեսակի զավթիչներին պատասխան հասցնելու պատրաստ հզոր գործոն է: Հայաստանի Հանրապետությունը, հայկական Արցախ պետությունն այլեւս անշրջելի իրողություն են:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728