Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվիրատուները շատ չեն». ինչո՞ւ Սամվել Բաբայանը չասաց, թե ով է «Իգլա»-ի գործի պատվիրատուն

Փետրվար 27,2018 13:01

«Սա շինծու գործ է՝ քաղաքական որոշմամբ»,-«Իգլա»-ի գործով Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի մերժումից հետո այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Համախմբում» կուսակցության անդամ Անդրանիկ Թեւանյանը, որը ներկա էր նիստին:

«Երեք դատավորները վճռի հրապարակումից հետո պարզապես փախուստի դիմեցին դատարանի դահլիճից: Իրենք էլ էին զգում, որ ամոթալի որոշում են կայացրել: Նրանք պարզապես գործիքներ են, իսկ սա քաղաքական գործընթաց է եւ քաղաքական որոշում»,-համոզմունք հայտնեց նա:

Անդրանիկ Թեւանյանը նկատեց. «Ալիեւը հոխորտում է, որ Երեւան է մտնելու: Ադրբեջանում սա (նկատի ունի Բաբայանի քրեական գործի ընթացքը) տեսնելով են ոգեւորվում եւ մտածում` եթե պատերազմի ժամանակ բանակը ղեկավարած հրամանատարներին դատում են շինծու մեղադրանքով, ուրեմն մեզանում այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է, որ կարելի է մտածել Երեւանը գրավելու մասին»:

Թե ինչու Բաբայանը չհայտարարեց, թե ով է «Իգլա»-ի գործի պատվիրատուն, Անդրանիկ Թեւանյանի խոսքով. «Պատվիրատուները շատ չեն՝ կենտրոնական իշխանություն է գործում: 2017թ. խորհրդարանական ընտրություններում քաղաքական մթնոլորտի շիկացումն էր պատճառը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց: Իշխանությունները հո չէի՞ն հայտարարելու, թե ընտրություններից առաջ վախի մթնոլորտ ձեւավորելու համար են ձերբակալել նրան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728