Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ՕԵԿ-ի ղեկավարների հետ:
«Հանդիպումն անցել է ջերմ, մթնոլորտում, քննարկվել են Հայաստանի Արցախի եւ հայության առջեւ ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ, Արմեն Սարգսյանը ներկայացել է իր մոտեցումներն ու տեսլականը այդ խնդիրների լուծման հարցում, եղել են տարբեր հարցերի շուրջ մտքերի փոխանակում, տարբեր ծրագրերի քննարկում: Մեծ առումով այդ հանդիպումը ճանաչողական հանդիպում էր: Այսքանը կարող եմ այս պահին ասել»,- ասաց ՕԵԿ խոսնակ Էդգար Առաքելյանը:
Նախագահի թեկնածուի մասին ՕԵԿ-ում դրական կարծիքի են, ըստ ՕԵԿ խոսնակի. «Մինչեւ այս էլ պարոն Բաղդասարյանը հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանը կրթված ու ինտելիգենտ անձնավորություն է, հանդիպման ընթացքում դրական տպավորություն է թողել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ