Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Եթե Ռոբերտ Քոչարյանն իր բնավորությունը չի փոխել, պիտի պատասխանի Սամվել Նիկոյանի նախկին ասածին

Փետրվար 27,2018 12:42

«Դրդապատճառը մեկն է, իրենք ասում են, որ այդ հարցն իրենց համար նույնչափ կարեւոր է եւ իրենք չեն վախենում այդ հարցը քննարկելուց», խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`ինչո՞ւ ՀՀԿ-ն կողմ քվեարկեց մարտի 1-ի հարցն օրակարգ մտցնելուն Արամ Սարգսյանը ևս մեկ դրդապատճառ է նկատել. «Նախորդ քննարկման ժամանակ, իրենց ելույթներում, ՀՀԿ-ականները միտումնավոր սլաքն ուղղում էին իրենց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա»:

Արամ Սարգսյանի համար հարցերի հարցը մնում է այն, թե այդ գիշերն ո՞վ է հրաման տվել, որ մտնեն Ազատության հրապարակ. «Գործընթացներն ամսի 26-ից հետո գնում էին մարման: Դա ակնհայտ էր բոլորին: Ու այստեղ արդյոք քաղաքական միտում կա՞ր: Մամուլն է բազմիցս անդրադարձել դրան, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն այդ որոշումը կայացրած լինի՝ հետագայում իրենց ավելի թույլ նախագահ ունենալու եւ իր՝ պահանջարկված լինելու խնդիրը լուծելու համար: Եթե կա այս հարցը, ու ՀՀԿ-ն ուզում է այս խնդիրը լուծել, ճիշտ կանի, որ այդ հարցը բարձրացնի, ու եթե նախկին նախագահն իր բնավորությունը չի փոխել, ինքը պիտի Նիկոյանի նախկին ասածին հակադարձի»:

Նկատեցինք`Սամվել Նիկոյանն ակնարկել էր, որ «Ելք»-ին իր PR-ի հարցն է լուծում, քանի որ իր կարծիքով, դաշինքի առաջնորդները չեն ցանկանում, որ այդ իրադարձությունները բացահայտվեն:

Արամ Սարգսյանն ասաց` տարօրինակ կլիներ, որ ՀՀԿ-ականները, այդ թվում նաեւ Սամվել Նիկոյանը, այլ հայտարարություն անեին:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728