Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգլա»-ի գործը նորից չի քննվի. Սամվել Բաբայանի բողոքը դատարանը մերժեց

Փետրվար 27,2018 12:30

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Իգլա»-ի գործով վերաքննիչ բողոքը, որը ներկայացրել էր ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, եւ գործով մեկ այլ մեղադրյալ Արմեն Պողոսյանը: Դա նշանակում է, որ նրանց դատավճիռը մնում է օրինական ուժի մեջ: Այս դատարանի որոշումը հնարավոր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում՝ մեկամսյա ժամկետում:

Հիշեցնենք, որ նրանք մեղավոր էին ճանաչվել ՀՀ «Իգլա» զինատեսակ փոխադրելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման՝ համապատասխանաբար 6, 3 եւ 2 տարվա ազատազրկման: Բաբայանը մեղավոր էր ճանաչվել նաեւ փողերի լվացման համար: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ անցնելու է բոլոր դատական ատյաններով, քանի որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Սամվել Բաբայանը լրագրողների հարցերին չարձագանքեց ու չհստակեցրեց, թե, ի վերջո, ով է «իր դեմ այս գործի պատվիրատուն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728