Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված հակամարտության վերսկսման վտանգը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով մեծանում է. Ռիչարդ Կոզլարիչ. «Ժամանակ»

Փետրվար 27,2018 12:20

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, թե «Երևանը, Զանգեզուրը ադրբեջանցիների պատմական տարածքներն են», և այդ տարածքները վերադարձնելն իրենց ստրատեգիական նպատակն է, Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, Ջորջ Մեյսոն համալսարանի հրավիրյալ պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչն ասաց, որ այդ հայտարարությունը նոր չէ, անօգուտ է և անհասկանալի սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում:

«Նախագահ Ալիևն ուզում է փայլեցնել իր ազգայնական վկայականն ընտրությունների առաջ: Բայց նման հայտարարություններն ինձ լավատեսություն չեն ներշնչում ղարաբաղյան հարցի շուրջ դիվանագիտական գործընթացի և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու առումով: Նույն տրամաբանությամբ, ես հավասարապես օգտակար չեմ համարում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքները օկուպացման մեջ պահելը: Ես մտահոգված եմ, որ մենք ապրում ենք շատ վտանգավոր ժամանակներում, երբ զինված հակամարտության վերսկսման վտանգը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով մեծանում է»,- նշեց Ռիչարդ Կոզլարիչը՝ որպես վերջաբան առաջարկելով կարդալ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Քոութսի հեղինակած «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թ. զեկույցը, որում ամերիկյան հետախուզական համայնքն արտահայտել է իր մտահոգությունը հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգի վերաբերյալ:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728