Փետրվարի 26-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1997 թ. ծնված Նանար Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.50-ից 14.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման քարտ և փաստաթղթեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ն, որը նույն օրը, ժամը 20.40-ին, Ֆրանսիայի հրապարակից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
ՀՀ ոստիկանություն