Լրահոս
Օրվա լրահոսը

Չարլզ Թեննոք. «Դա ապացույց չէ, որ Հայաստանն անպայմանորեն իրականացնելու է իր առջև դրված խնդիրները». «168 ժամ»

Փետրվար 27,2018 11:27

Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ ստորագրեց «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թեննոքը «168 ժամի» հետ զրույցում ասաց, որ այս փաստաթուղթը, Գործողությունների ծրագրի նման, պետք է ժամանակ առ ժամանակ վերաբանակցվի և վերանայվի, քանի որ ժամանակի ընթացքում իրականացվում են կողմերի առջև դրված նպատակներն ու, հետևաբար՝ փոխվում նաև առաջնահերթությունները։

Նրա կարծիքով՝ առանձնահատուկ ոչինչ այս փաստաթղթում չկա։ «Ամրագրված են կողմերի առաջնահերթությունները, անելիքները, որոնք սահմանվում են ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրով ծավալուն կերպով, իսկ այս փաստաթղթում՝ թիրախային ու համառոտ։ Սա լավ գործիք է վերահսկելու և ամրագրելու արված աշխատանքը՝ ԵՄ ֆինանսավորումները փոխանցելու և ճիշտ ուղղորդելու համար։ Ըստ իս՝ կարևոր հանգամանքն այստեղ այն է, որ Հայաստանն առաջինն է, որ Գործողությունների ծրագրի փոփոխված ձևաչափով նման համաձայնագիր է ստորագրում, ինչը խոսում է այն փոխըմբռնման մասին, որն ունեն Երևանն ու Բրյուսելը, սակայն, միևնույն ժամանակ, դա ապացույց չէ, որ Հայաստանն անպայմանորեն իրականացնելու է իր առջև դրված խնդիրները։ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ժամանակ ևս Հայաստանը Արևելյան գործընկերություն ծրագրի առաջամարտիկն էր, և այդ բանակցություններն ամենաարդյունավետն էին՝ արագության տեսանկյունից, սակայն համաձայնագիրը ստորագրել չհաջողվեց։

Ակնկալում ենք, որ այս ծրագրով ամրագրված ուղղություններով առաջընթաց կարձանագրվի Երևանում, քանի որ 160 մլն-ը քիչ չէ բարեփոխումների համար, ուստի կարող է որոշ ոլորտներում էական որակ փոխվել, հուսանք, որ դա իսկապես տեղի կունենա։ Ուրախալի հանգամանք էր, որ Առաջնահերթությունների փաստաթուղթն իսկապես արտացոլում էր այն առաջնահերթությունները, որոնք դրված են կողմերի առջև, և այն խնդիրները, որոնք ունի Հայաստանը և պետք է վերացնի ԵՄ-ի աջակցությամբ»,- ասաց Չարլզ Թեննոքը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728