Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործելու է. «Ժողովուրդ»

Փետրվար 27,2018 11:05

Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական խնդիրներին, ՀՀ քաղաքացիներին բավական տհաճ անակնկալ է սպասվում։

Այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը վերջնականապես կդառնա պարտադիր։ Ավելին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ փետրվարի 22-ին ընդունել է որոշում՝ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներ իրականացնելու մասին։

Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ պետք է մտներ նախորդ տարի, սակայն որոշման կիրառումը մեկ տարով հետաձգվեց։

Թեմայի շուրջ փորձեցինք տեղեկություն ստանալ ֆինանսների նախարարությունից։ Նախարարի մամուլի խոսնակը հաստատեց, որ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործելու է։ Նա շեշտեց նաեւ, որ սա թույլ կտա քաղաքացիներին տարիներ հետո հանգիստ լինել կեցության ծախսերի հարցում, քանի որ, օրինակ, ներկայիս 30-40 հազար դրամի փոխարեն կարող են ստանալ, ասենք, 100 հազար դրամ։

Բայց նկատենք, որ մարդը դեռ պետք է հասնի այդ տարիքին՝ ընդ որում, մինչ այդ կուտակելով անհրաժեշտ գումար։ Բացի այդ՝ հասարակության մեջ չկա վստահություն պետական ապարատի նկատմամբ։ Այս պարագայում մարդիկ չեն վստահում այն երկու կազմակերպություններին, որոնցում պետք է կուտակվի իրենց ապագա կենսաթոշակը, մտավախություն կա, որ կուտակային ֆոնդերը կարող են լուծարվել կամ անհետանալ, իսկ այդ դեպքում ի՞նչ կլինի կուտակած գումարի հետ։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728