Երեկ`փետրվարի 26-ին, ժամը 20.50-ից ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի պաշտպանական դիրքերի եւ գյուղի վրա: Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ գյուղի ուղղությամբ կրակը համեմատաբար ինտենսիվ է եղել ժամը 21-ի սահմաններում, հետո այն շարունակվել է ընդհատումներով, մինչեւ ժամը 23-ը:
Ֆ.Մելիքյանն ասաց, որ գնդակոծությունից կրած վնասների մասին ներկա դրությամբ կոթեցիները իրեն որեւէ տեղեկություն չեն հայտնել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ