Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրեմն, ո՞րն է նպատակը՝ Արթուր Բաղդասարյանին մեջտեղ հանելու, մի՞թե միայն սազանդարների թիվն ավելացնելը. «Հրապարակ»

Փետրվար 27,2018 10:42

Որպեսզի հասկանանք, թե ինչու հանկարծ քանդվեց ննջեցյալ ՀՎԿ-ն, եւ կրկին հրապարակ ելավ ՕԵԿ-ը, պետք է մի կարճ ժամանակ հետ գնանք մինչ այն օրը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահը պետք է լինի ընդունված եւ պետք է ընտրվի քաղաքական ուժերի լայն համաձայնությամբ: Սերժ Սարգսյանի ՀՀ նախագահի թեկնածուն հաջողված մարդ դուրս եկավ այդ առումով: Մենք դա տեսանք նրա բազմաթիվ հանդիպումներից ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական եւ նույնիսկ՝ գիտական շրջանակներում: Բայց այժմ հերթը Սերժ Սարգսյանինն է, եւ նա պետք է նույնքան ընդունված եւ պահանջված ներկայանա, ինչպես Արմեն Սարգսյանը: Իսկ ո՞վ պետք է հայտարարի, որ ապագա վարչապետը պետք է լինի այսպիսի ու այսպիսի մարդ, հմուտ քաղաքական եւ տնտեսական գործիչ, մեծ կուսակցություն ունենա, որ նա պետք է վարչապետ դառնա լայն համաձայնությամբ: Հենց սրա մեջ է հիմա ողջ ինտրիգը: Սերժ Սարգսյանն ինքն իրեն գովել չի կարող (սիրուն չի լինի), ՀՀԿ-ն եւ գործընկեր Դաշնակցությունը նույնպես չեն կարող անցնել համեստության սահմանը, ԲՀԿ-ն եւ «Ելքը», որպես ընդդիմություն, անհարմար են զգում: Մնում են արտախորհրդարանական ուժերը, իսկ խորհրդարանից դուրս ուժեր գրեթե չեն մնացել: Եվ, ահա, վերածնվում է ՕԵԿ-ը: Այս ընթացքում, հավանաբար, էլի վերածնվողներ կլինեն, կխոսեն կոմունիստները վերջապես, 100-ավոր ՀԿ-ներ, որոնց ներբողներն էլ ՀՀԿ-ին «կստիպեն», այլընտրանք չտեսնելով, վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանին:

Չմոռանանք, սակայն, որ Սերժ Սարգսյանը, ի վերջո, հակասահմանադրական որեւէ բան չի անում: Մեռնեմ օրենքին, ինչպես ասում են, նրա կուսակցությունն այնքան մեծամասնություն ունի խորհրդարանում, որ նա կարիք էլ չունի ուրիշի օգնությանը դիմելու: Ուրեմն, ո՞րն է նպատակը՝ Արթուր Բաղդասարյանին մեջտեղ հանելու, մի՞թե միայն սազանդարների թիվն ավելացնելը: Չենք կարծում: Այս հարցի պատասխանն իմանալու համար պետք է մի քանի օր սպասել: Հենց Արթուր Բաղդասարյանը սկսի քննադատել գործող կառավարությանը եւ պահանջել փոփոխություններ, որոնք, վախ, վախ, վախ, շատ են ուշանում, ուրեմն հենց այդ է, որ կա՝ նա գալիս է, որ, նսեմացնելով կառավարությանը, վսեմացնի Սերժ Սարգսյանին: Ուրիշ անելիք չունի այս պահին Արթուր Բաղդասարյանը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728