Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ Օփեն» շախմատային փառատոնը շարունակվում է: Այսօր յոթերորդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը միավորը բաժանեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտմյեվի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց նույնպես ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյին եւ վաստակած հինգ միավորով հավասարվեց իր թիմակցին: Տիգրան Պետրոսյանն ընթանում է 3-րդ, Գաբրիել Սարգսյանը՝ 7-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ