Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 23-ամյա երիտասարդի են դանակահարել․ նա պնդում է, թե վայր է ընկել

Փետրվար 26,2018 22:08

Այսօր ժամը 19:30-ի սահմաններում կրծքավանդակի ձախ կեսի ծակած, ոչ թափանցող վերքով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 1995 թվականին ծնված Կ․ Ք.-ն։ Այս մասին մենք տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից։

Ըստ փոխտնօրենի, կատարվել է վերքի զննում, առաջնային վիրաբուժական մշակում, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Թե ո՞վ է դանակահարել երիտասարդին ու ո՞րն է եղել պատճառը, հանցագործության բացահայտմամբ զբաղված է ոստիկանության «Մուշ» բաժինը։

Մեր տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Գյումրու Տիմիրյազև փողոցում, թեև երիտասարդը բժիշկներին հայտնել է, թե վայր է ընկել ու վերքեր ստացել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728