Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգանքի տուրք մատուցել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Մարնեուլի շրջանի ադրբեջանցիների հետ: Հանդիպման մասնակիցներից մեկը նախագահին հիշեցրել է, որ այսօր լրանում է «Խոջալուի ցեղասպանության 26-րդ տարելիցը» և առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Մարգվելաշվիլին պատասխանել է, որ հետևում է Ղարաբաղյան հակամարտությանը շուրջ տիրող իրավիճակին և դեմ է հակամարտության սրմանը: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ