Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունած որոշումը:
«Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, որով երկրի օրենսդիր մարմինը վերահաստատում է 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր դիրքորոշումը:
Այս քայլը ևս մեկ ձայն է ի սատարում միջազգային հանրության՝ անպատժելիության դեմ պայքարին և ապագայում նման հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերին»,- ասվում է Արցախի հանրապետության հայտարարության մեջ: