Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որ ողնաշարի ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո վերադառնալով մրցահարթակ՝ 2016 թվականին Ֆյորդեում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը, դրանից հետո, ըստ էության, չի մարզվում:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հայտարարեց, որ մարզուհին որոշել է ավարտել մարզական կարիերան. «Նա հայտարարել է, որ այլեւս չի մասնակցելու մրցումների, ավարտում է կարիերան եւ ցանկանում է ուշադրությունը լիովին սեւեռել ընտանիքի վրա»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ