«Հայաստանում ծնողների 99%-ը հրաժարվել է երեխաներին պատվաստել Գարդասիլ պատվաստանյութով»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:
Ըստ նրա՝ 2018թ. 1-ին եռամսյակում 16 000 դեռահաս աղջիկ պետք է պատվաստվեր, բայց փետրվարի 21-ի դրությամբ պատվաստվել է 260-ը: «Պատճառը նաև այն է, որ բժշկական հանրության մեծամասնությունը դրական կարծիք չտվեց այս պատվաստանյութին»:
«Գիտեք՝ ինչին է սա նման, երբ ծովը ընկածը ձեռքերը գցում է փրփուրներից: Այսինքն, այն, որ Հայկ Այվազյանն այնքան սարսափազդու տեսանյութեր տարածեց բնակչության շրջանում ու վախ գցեց ծնողների մեջ, որ իբրեւ թե պատվաստանյութերը հաշմանդամություն ու հազար ու մի խնդիրներ են առաջացնում, ծնողները վախեցան իր տարածած նյութերից, հիմա էլ փորձում է մեղքը գցել բժշկական հանրության վրա: Հիմա հանդիպում ենք ծնողների հետ, բոլորը համացանցում տարածված տեսանյութերն են վկայակոչում:
Համար առաջին թշնամին մեր կանանց, աղջիկների, ծնողների եղել է Հայկ Այվազյանը, ինքն իր խղճի առջեւ պետք է պատասխան տա: Իսկ ով ասաց, որ առաջին երեք ամսվա ընթացքում այդ 16.000 աղջիկը պետք է պատվաստվեր, Հայկ Այվազյա՞նը որոշեց, սա պլանային գործընթաց է, ու պլանային գործընթացը չի ենթադրում, որ երկու ամսվա մեջ 16.000 աղջիկ պետք է պատվաստենք»,- Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Այվազյանին հակադարձեց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Անդրադառնալով Հայկ Այվազյանի՝ որպես այլընտրանքային օրինակ բերած սկրինինգային ծրագրի մասին տեղեկություններին, ըստ որի՝ հնարավոր է արգանդի պարանոցի քաղցկեղը հայտնաբերել և կանխարգելել, մինչդեռ Հայաստանում մինչև 2015 թվականն այդ ծրագիրն իրականացվել է շատ անկազմակերպ՝ տիկին Սահակյանը շարունակեց. «Իսկ այնտեղ նստած լրագրողները իրեն հարց տվե՞լ են դու հանրային առողջության մասնագետ ե՞ս, լրագրո՞ղ ես, թե ինչ ես: Հանրային առողջապահության մասնագետը կարող է ներկայացնել, մեկնաբանություններ անել, քննադատել կամ առաջարկություններ ներկայացնել:
Հայկ Այվազյանն ի՞նչ իրավունքով է Առողջապահության նախարարության քաղաքականության մեջ դեր կատարում, իսկ ո՞վ ասաց, որ սկրինինգային ծրագիրը մեր պետությունը չի անում ու չի շարունակելու անել…սկրինինգային ծրագիրը երբեք հիվանդության, վարակի կանխարգելման մասին չի խոսում, այն վաղաժամ հայտնաբերումն է, սա լրացնում է առաջնային կանխարգելմանը, մենք փորձում ենք պատվաստումների միջոցով վերահսկել հիվանդությունները, որ չթողնենք մարդը հիվանդանա, իսկ եթե բոլոր դեպքերում, հիվանդանում է, ապա սկրինինգային ծրագրով հայտնաբերվում է հիվանդությունն ու վաղաժամ բուժում նշանակվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
1) Հայտնի է, որ կանանց 90% -ը առանց վակցինացիայի բնական ճանապարհով 1-3 տարվա ընթացքում ազատվում է ՄՊՎ –ից, և միայն < 2% մոտ է քաղցկեղ առաջանում: Հավանաբար այդ 2 տոկոսի մոտ առկա են քաղցկեղի առաջացմանը նպաստող ռիսկային ֆակտորներ, օրինակ ծխելը և/կամ խլամիդիայով վարակված լինելը:
2) Հայտնի է, որ Գարդասիլով առաջացրած իմունիտետը պատվաստվածների 4%-ից -11% –ի մոտ իսպառ վերանում է 5-ից 10 տարվա ընթացքում:
3) Հայտնի է, որ Գարդասիլը չի պաշտպանում ՄՊՎ –ների բոլոր բարձր ռիսկային շճատիպերից:
4) Հայտնի է, որ Գարդասիլով պատվաստվածների մոտ այլ բարձր ռիսկային շճատիպերով վարակված լինելը 5,5 տոկոսով բարձր է չպատվաստված խմբերի համեմատ:
5) Հայտնի է, որ Գարդասիլը պարունակում է ԴՆԹ-ի մասնիկներ
Անպատասխան է մնում նաև այն հարցը, թե ինչպես են գրանցվելու Գարդասիլից առաջացած հետևանքները, եթե դրանց առկայության դեպքում, չկան անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ, մասնագետներ և միջոցներ հետազոտություններ կատարելու համար:
Եթե 13 տարեկանում պատվաստված 23 տարեկան ակտիվ հասունացած կանանց 4% -ից 11% -ը, իսկ այլ տվյալներով 14%-ից 35% -ը իմուն չի լինելու ՄՊՎ –ին, ինչու ՞ 16000 13-ամյա աղջիկների ներարկել օտար ԴՆԹ-ի մասնիկներ ալյումինային ադյուվանտի հետ միասին:
Մերկ ընկերությունը սկզբում հայտարարում եր, թէ պատվաստուկի մեջ ԴՆԹ-ի մասնիկներ չկան, բայց հետո ընդունեց, հղում անելով FDA-ին, թե ԴՆԹ-ի 250bp -ից փոքր մասնիկներն անվնաս են:[4] Սակայն այդպիսի փոքր մասնիկները (sORF) նույնիսկ 100bp ունեն բազմաթիվ կենսաբանական նշանակության ֆունկցիաներ և որպես օտար գենետիկ նյութ կարող են տեղակայվել մարմնի տարբեր մասերում՝ լյարդում, փայծաղում, լեյկոցիտներում և պարզվում է՝ կարող են անցնել նաև պտղին:[5] Կարող են ներդրվել բջիջների քրոմոսոմներում անհայտ և անվերահսկելի հետագա ազդեցությամբ:[6, 7]
Գարդասիլի և նման պատվաստանյութերի դեպքում վտանգը կայանում է նաև այդ անվերահսկելի գենետիկ նյութի ազդեցության մեջ: Պատվաստումից տարիներ հետո կարող են ի հայտ գալ տարբեր քաղցկեղներ, և աուտոիմուն հիվանդություններ [8], որոնք կթվան պատվաստաման հետ կապ չունեցող և չեն արձանագրվի որպես պատվաստման հետևանք: Նմանատիպ կարծիքի է նաև բժիշկ-պաթոլոգ Սին Հանգ Լին։[2] (Sin Hang Lee, M.D., F.R.C.P.(C), F.C.A.P. Pathologist, Milford Hospital Director, Milford Medical Laboratory, Inc. Milford, Connecticut, 06460 USA)
Մեջբերում նրա հոդվածից՝
«Սպիտակուցների վրա հիմնված պատվաստանյութերի կազմում վերասինթեզված (ռեկոմբինանտ) ԴՆԹ-ի մնացորդների առկայությունը արդյունաբերողների համար խիստ մտահոգիչ է, քանզի քաղցկեղի հարուցումը մեկ բջջիջով առաջացող երևույթ է և օտար ԴՆԹ-ի ֆունկցիոնալ միավորը ներդրվելով պատվաստվող օրգանիզմի բջջիջի գենոմի մեջ, կարող է առաջացնել բջջիջի վերափոխում և հանդիսանալ եզակի կամ մի շարք բազմաֆունկցիոնալ իրադարձությունների շղթա [70]: Օտար ԴՆԹ-ի ներդրումը քրոմոսոմի մեջ բավականաչափ ուսումնասիրված չէ[71,72] և կարող է անկանխատեսելի հերևանքներ ունենալ[73]: AAHS-ի (ալյումինային ամորֆ հիդրօքսիդի) ալյումինային նանոմասնիկներին քիմիականորեն կապված ՄՊՎ Լ1 գենի մնացորդային ֆրագմենտների կամ պլազմիդ ԴՆԹ-ի կարճաժամկետ կամ երկարաժամկետ ազդեցությունը մեծապես անհայտ է և պահանջում է հետագա ուսումնասիրություն:»
5. Doerfler W, Schubbert R. Uptake of foreign DNA from the environment: the gastrointestinal tract and the placenta as portals of entry. Wien Klin Wochenschr. 1998 Jan30;110(2):404. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/9531678
6. Müller K, Heller H, Doerfler W. Foreign DNA integration. Genome-wide perturbations of methylation and transcription in the recipient genomes. J Biol Chem. Jan 18. Vol. 276, No. 17, Issue of April 27, pp. 14271–14278, 2001․ https://www.jbc.org/content/276/17/14271.full.pdf
7. Rainer Schubbert, Doris Renz, Birgit Schmitz, and Walter Doerfler․ Foreign (M13) DNA ingested by mice reaches peripheral leukocytes, spleen, and liver via the intestinal wall mucosa and can be covalently linked to mouse DNA․ Medical Sciences․ Proc Natl Acad Sci U S A. 1997 Feb 4; 94(3): 961–966. PMCID: PMC19622․ https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC19622/
8. Sin Hang Lee. HPV L1 Gene DNA in Gardasil and its potential effects International Symposium on the adverse reactions experienced by girls who have been vaccinated with Human Papillomavirus Vaccines Gardasil® and Cervarix® Tokyo, Japan February 25-26,2014. It included medical doctors and scientists from Canada, the USA, France, and Japan. '
9. Sin Hang Lee. Detection of human papillomavirus L1 gene DNA fragments in postmortem blood and spleen after Gardasil® vaccination—A case report. Advances in Bioscience and Biotechnology, 2012, 3, 1214-1224 ABB. Published Online December 2012 https://dx.doi.org/10.4236/abb.2012.38148
16000 13-ամյա աղջիկների օրգանիզմ օտար ԴՆԹ-ների ներդրումը վտանգավոր է: Այդ մասնիկների հետագա երկարաժամկետ ազդեցությունն անկանխանտեսելի է և, ըստ առկա տվյալների, օտար ԴՆԹ-ի ալյումինային կոմպլեքսները կարող են կուտակվել ուղեղում և տարբեր օրգաններում հնարավոր քաղցկեղածին և աուտոիմունային ազդեցությամբ:
Ինչ վերաբերվում է FDA-ի հավաստիացումներին անվտանգության վերաբերյալ, հիշենք միայն Diethylstilbestrol (DES) –ի ոգտագործման օրինակը, որը տրվում էր հղի կանանց՝ պտուղը պահպանելու համար, բայց հետագայում պատզվեց, որ այդ կանանց աղջիկ երեխաների տակավին երիտասարդ տարիքում քաղցկեղով հիվանդանալու ռիսկը մեծագույնս բարձրանում էր: 30 տարի այդ դեղն օգտագործվեց և միայն 1971 թվականին արգելվեց:
Հարգելի բժիշկներ, մի անտեսեք այս թաքնված վտանգը, մանավանդ որ նույնիսկ ըստ ձեր բերած տվյալների, պատվաստված կանանց մոտ 5 տոկոսը միևնույն է ՄՊՎ-ի դեմ իմունիտետ չի ունենա սեռահասուն տարիքում:
երեխաներին ալյումինի հիդրոքսիֆոսֆոսուլֆատը ներարկվելու է էմուլգատոր TWIN 80 (պոլիսորբատ 80)-ի հետ միասին, որը նպաստելու է հեմատո-էնցեֆալիկ անջրպետն անցնելուն:
Ցույց տալու համար, որ պատվաստանյութում առկա էմուլգատորն անվնաս է, առողջապահության բացատրության մեջ թույլ է տրվել կոպիտ սխալ՝ որպես անվտանգ լինելու ապացույց նրանք նշում են պոլիսորբատ 80-ի առկայությունը պաղպաղակում:
Սակայն իմունոլոգիայում հայտնի փաստ է ՝
եթե նյութը կարելի է ուտել կամ անվտանք է արտաքին կիրառման համար, չի նշանակում որ այն անվտանգ է ներարկելու համար:
Իսկ պոլիսորբատ 80-ն օքտագործվում է ուղեղի հակաքաղցկեղային պրեպարատներում հեմատո-էնցեֆալիկ անջրպետով անցնելու համար:
Այսինքն ալյումինային ադյուվանտին կպած պատվաստուկում առկա Ե ԴՆԹ-ի մասնիկները և կապսիդային սպիտակուցը կարող են ներթափանցել ուղեղ պոլիսորբատ 80-ի ոգնությամբ: և դրա ապացույցը կա և հայտնաբերված է Գարդասիլով պատվաստված18 ամայա աղջկա ուղեղի հյուսվածքում հետմահու հետազոտությունից հետո: