Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. «Ես ատյան-ատյան՝ մինչեւ վերջ գնալու եմ, ինձ վրա չեմ վերցնելու մեղադրանքը»

Փետրվար 26,2018 17:05

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ «Իգլա» զինատեսակ փոխադրելու եւ փողերի լվացման մեղադրանքով վեց տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Վերջին խոսքի հնարավորությունից օգտվելով՝ Բաբայանը հայտարարեց՝ մեղադրող կողմը գուցե Հրաչյա Մայիլյանին (որին այս գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը ԱԱԾ  գործակալ է համարում), որը մեղադրյալ է նաեւ մեկ այլ՝ փաստաթղթերի կեղծման գործով, պայմանավորվածություն է առաջարկել՝ իրեն ազատ թողնելու դիմաց ցուցմունք տալ Բաբայանի դեմ:

«Սա սարքած, շինծու գործ է: Ես ատյան-ատյան՝ մինչեւ վերջ գնալու եմ, ինձ վրա չեմ վերցնելու մեղադրանքը: Չեմ ցանկանա, որ իմ պետությունն անհարմար վիճակում հայտնվի: Թարգեք այս կրկեսը»,-հայտարարեց Սամվել Բաբայանը, ապա հեգնեց. «Ես չէի կարող 50 000 դոլար տալ, եթե հրթիռը պակասող մասեր ուներ…Այդ ամենը ստեր են: Մեկը չեղավ՝ ինձ վրա ցուցմունք տար, թե ես դրդել եմ «Իգլա» ձեռք բերելուն: Սուտ է այդ ամենը»:

Նիստի ավարտին լրագրողները հետաքրքրվեցին՝ «ի՞նչ գնահատական կտաք այն փաստին, որ Ժիրայր Սեֆիլյանին 11 տարվա ազատազրկում է սպառնում»: Սամվել Բաբայանը թոթովեց ուսերն ու ժպտալով ասաց. «Ի՞նչ գնահատական տամ…»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կհրապարակի վաղը՝ 12 00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728