Դպրոցական դասագրքերը հաճախ դառնում են գործիք` իշխանական գաղափարաբանությունը տարածելու համար։
Ըստ պատմագետ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող Վահրամ Թոքմաջյանի՝ Հայոց պատմության դասագրքերը անաչառ չեն ներկայացնում իրադարձությունները։ Հատկապես՝ նորագույն շրջանը, 88-ի Ղարաբաղյան շարժումը, անկախության կայացումը շարադրված են ըստ ճաշակի։
Մարտի 1-ի ողբերգական դեպքերը նկարագրելիս դասագրքում մեջբերումներ են արված ոստիկանության ամփոփագրերից։
«Այսինքն, այն, որ ոստիկանությունը հարձակվեց, ծեծեց, ջարդեց սպանեց՝ չկա, դուրս է գալիս, որ հանրահավաքի մասնակիցներն էին ապակայունացրել քաղաքական իրավիճակը: Էնպես են ներկայացնում Մարտի 1-ի դեպքերը, որ 90- ականների վերջին սերունդը, որը չի տեսել էդ ամենը կամ շատ փոքր է եղել, էդ մասին ոչ մի բան չգիտի»,- ասում է Վահրամ Թոքմաջյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ