Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այստեղ որդերը մի լավ «աշխատել են»

Փետրվար 26,2018 16:00

Տիգրան Մեծ փողոցի «Երեւան սիթիում» վաճառվող ռուսական արտադրության եւ ժողովրդին ավելի հայտնի «բատոնչիկ» կոնֆետները փչացած են: Դրանց փաթեթները բացելուն պես ակնհայտ երեւում է, որ որդերն այստեղ մի լավ քչփորել են, քանի որ կոնֆետները, այսպես ասած, տարօրինակ «ծակոտիներով էին»: Համենայնդեպս, նախկինում այս նույն խանութից ձեռք բերված նույն կոնֆետները նկարում պատկերված տեսքը չեն ունեցել:

«Առավոտն» ահազանգել էր Սննդի անվտանգության պետական ծառայություն, որն էլ երեկ ահազանգից հետո այցելել է նշված սուպերմարկետ եւ ուսումնասիրել: Ըստ ՍԱՊԾ-ի՝ կոնֆետները որդնած չեն, նույնիսկ ժամկետանց չեն՝ ըստ փաստաթղթերի: ՍԱՊԾ-ից խոստացան ավելին պարզել:

Առնվազն անհասկանալի է, որ ՍԱՊԾ-ն խնդիր չի տեսել այս կոնֆետներում, որովհետեւ անգամ անզեն աչքով նկատելի է, որ դրանք հին են, փչացած, նույնիսկ տարօրինակ համով:

 

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

24.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728