Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թաիլանդում սեքս-թրեյնինգների կազմակերպման մեղադրանքով ձերբակալվել է 10 ռուսաստանցի

Փետրվար 26,2018 13:08

Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է 10 ռուսաստանցիների, որոնք կասկածվում են Պատտայայում անօրինական սեքս-թրեյնինգների անցկացման մեջ։ Ձերբակալվածների թվում են Ալեքս Լեսլին և Նաստյա Ռիբկան, որոնց դեմ ավելի վաղ դատական հայց էր ներկայացրել ձեռնարկատեր Օլեգ Դերեպասկան: Այս մասին գրում է RBK-ն:

Թաիլանդական Tha Nation թերթի տվյալներով՝ ձերբակալություններն իրականացվել են առողջարանային քաղաքի հյուրանոցներից մեկում,որտեղ եղել է Ռուսաստանից 43 զբոսաշրջիկ: Հարցաքննության ընթացքում նրանք պատմել են, որ յուրաքանչյուրը մեկ կուրսի համար վճարել է մոտ 638 դոլար: Հարցաքննությունից հետո բոլորն ազատ են արձակվել, բացի 10 կազմակերպիչներից: Նրանցից մեկը մեղադրվում է Թաիլանդի միգրացիոն օրենսդրության խախտման, երեքը՝ անօրինական կերպով այդ երկրի տարածք մուտք գործելու մեջ: Մյուսներին մեղադրանք է առաջադրվել անօրինական աշխատանքային գործունեություն ծավալելու մեջ: Թերթը անուններ չի հաղորդում, մինչդեռ ռուսական մամուլը պարզել է,որ սեքս-թրեյնինգների կազմակերպիչը հայտնի բլոգեր Ալեքսանդր Կիրիլովն է, որը հայտնի է Ալեքս Լեսլի անունով:

Թերթի յութուբյան ալիքում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ձերբակալվածների թվում երևում է Լեսլին, ինչպես նաև Անաստասիա Վաշուկևիչը, որը հայտնի է Նաստյա Ռիբկա կեղծանունով:

https://www.youtube.com/watch?v=P9mq81IT3-A

Ավելի ուշ Ռիբկան իր Telegram-ալիքում հաստատել է Լեսլիի ձերբակալությունը: «Ես որևէ կերպ չեմ մեկնաբանի այդ իրավիճակը, մինչև որ  վերջնականապես պարզ դառնա՝ ով է կանգնած դրա ետևում»,- գրել է Վաշուկևիչը:

Պատայյայում իրավապահ մարմինների աղբյուրը հաստատել է, որ ձերբակալվածների թվում եղել են Ալեքս Լեսլին և Նաստյա Ռիբկան: Նա պատմել է, որ ձերբակալությունն իրականացվել է Լան կղզում, իսկ հետո նրանց տեղափոխել են Պատայյա: «Բոլոր ձերբակալվածներն այժմ քննչական մեկուսարանում են, սպասում են դատարանին, որտեղ նրանց պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի»,- հայտնել է աղբյուրը: Նրա խոսքով՝ Լեսլիին, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կառաջադրվի թագավորության տարածքում անօրինական աշխատանքային գործունեություն ծավալելու մեջ: Նա նշել է, որ տեղի օրենսդրության համաձայն՝ այդ խախտման համար սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում և/կամ ավելի քան 3000 դոլար տուգանք:

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ սեքս-թրեյնինգները գովազդվել են համացանցում ռուսերենով, սակայն դա չի խանգարել իրավապահներին պարզել՝ որտեղ է այն իրականացվում: Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածների ցուցակն առայժմ չի փոխանցվել ԶԼՄ-ներին, քանի որ դեռ քննություն է ընթանում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728