Լրահոս
Օրվա լրահոսը

«Շտապ գնում եք Մոսկվա»

Փետրվար 26,2018 15:30

«Շատ բարդ վիճակում Ղարաբաղի ԳԽ նախագահ ընտրված Արթուր Մկրտչյանը միանգամից տարբեր տեղերից ենթարկվեց ճնշումների` Հայաստանից, դեսից-դենից կոմունիստական նոմենկլատուրան միանգամից եկավ, թե՝ շտապ գնում եք Մոսկվա, ներկայանաք Ելցինին «նա կավյոռ»: Ասացի` ի՞նչ ես ասել. դուրս արա դրանց: Ասաց` ես էլ եմ էդպես մտածում»,- «Առավոտի» հետ զրույցում 30 տարվա վաղեմության դեպքերը հիշեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ով կանգնած էր Արցախյան շարժման ակունքներում: «Էդ մարդիկ նեղացան` գնացին:

Անցավ մի երկու շաբաթ, ամբողջ աշխարհը եկավ Ստեփանակերտ: Սկզբից` Իրանի ԱԳ նախարարը, հետո` ՌԴ, Ֆրանսիայի փոխարտգործնախարարը, ԵԱՀԽ-ի պատվիրակությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ այլն: Հո չէինք հռհռում…»,- շարունակեց մեր զրուցակիցը` հավելելով. «Դա շատ տպավորիչ էր` հասկանալու համար, թե ի՞նչ է սուվերենությունը. երբ դու ստիպում ես աշխարհին գան եւ քեզ ճանաչեն: Մի բան, որը մենք կորցրել ենք»:

Կարդացեք

«Առավոտ»

24.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728