ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ին ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանքի հրապարակումից հետո հայտնի դարձած դեպքերի մասին լրացուցիչ տեղեկանք: 2018 թ. հունվարի 9-ին ուսումնասիրության տվյալների հրապարակումից հետո ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մահացության դեպքերից մեկով, որը 2013 թ.-ին զինծառայության ժամանակ վնասվածք ստանալու հետեւանք է, զինծառայողը վաղաժամ զորացրվել է:
Սակայն մինչ այդ զինծառայողին վաղաժամ զորացրելու մասին որևէ տեղեկություն հրապարակված չի եղել: Ներկայացվող տեղեկանքում այդ թիվը ներառված չէ այլևս: Տեղեկանքի հրապարակումից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ձեռք բերել ևս 5 զինծառայողի մահվան մասին, որոնցից 3-ի մասին տեղեկատվություն չի հրապարակվել նույնիսկ լրատվամիջոցներով: Ճշտված տեղեկություններով՝ 2017 թ.-ի ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում և ԼՂ ՊԲ-ում գրանցվել է մահացության 64 դեպք: Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Զինվորական դատախազությունը 2017 թ.-ի ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված զինվորական ծառայության անցնելու հետ կապված 56 մահվան դեպքի մասին է հայտնել:
Տեղեկանքն ամբողջությամբ, ըստ առանձին դեպքերի, ներկայացված է այստեղ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ