Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետև հասարակական կազմակերպությունները պարտավորություն չունեն իրենց կանոնադրությունները համապատասխանեցնելու ՀԿ-ների մասին օրենքի դրույթներին և վերագրանցելու

Փետրվար 26,2018 12:34

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում փետրվարի 23-ին կազմակերպված դասընթացին քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) 12 ներկայացուցիչ հիմնարար գիտելիքներ ստացան «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին։

Վերջին փոփոխությունների համաձայն՝ ներկայումս հասարակական կազմակերպությունները պարտավորություն չունեն իրենց կանոնադրությունները համապատասխանեցնելու օրենքի դրույթներին և վերագրանցելու իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Այս մասին դասընթացի մասնակիցներին հայտնեց դասընթացավար, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը։

Նա նշեց, որ ներկայումս չի նախատեսվում որևէ պատասխանատվություն՝ կանոնադրությունը օրենքին չհամապատասխանեցնելու համար և իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցելու համար։ Սակայն այդ գրանցելու դեպքում այժմ գանձվում է 5000 դրամ պետական տուրք։

Դասընթացին ներկայացրեցին նաև ՀԿ օրենսդրության նոր կարգավորումները, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում կիրառելի դարձել՝ կապված նոր օրենքի ընդունմամբ։

«Ներկայացվեցին այն առանցքային փոփոխությունները, որոնք կատարվել էին ՀԿ օրենսդրական դաշտում։ Ինձ համար շատ կարևոր էր, որ իմացանք կամավորների մասին կատարված փոփոխությունները, որովհետև մենք հաճախ ունենում ենք կամավորներ, և հիմա ուշադիր կլինենք, որ այդ կամավորների հետ ունենանք պայմանագիր»,-ասաց «Եվրասիա Համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ Սիլվա Սվազյանը։

«Բժիշկների կատարելագործման միջազգային ակադեմիա ՀԿ նախագահ Դիանա Հովակիմյանի խոսքով, նման դասընթացներն արդյունավետ են պետք է շարունակական լինեն․ «Եթե օրենքին իրազեկված ես, ապա կկարողանաս ճիշտ աշխատել և խնդիրներ չեն առաջանա»,- նշեց նա։

Նշենք, որ դասընթացի մասնակիցների հիմնական մասը կանայք և երիտասարդ ակտիվիստներ էին։

Եթե Դուք նույնպես քաղակտիվիստ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728