Փետրվարի 20-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ հայկական համայնքային կառույցների հետ համագործակցությամբ, ՀՀ գլխավոր հյուպատոսությունում անցկացրեց միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:
Ներկաների առջև ելույթով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը՝ ընթերցելով նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ:
Ելույթներ ունեցան Հայ Առաքելական Եկեղեցու Աջարիայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, Հայ-վրացական «Մեր տունը Վրաստանն է» կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը, ՀՕՄ Բաթումում համակարգող Էթերի Հակոբյանը, Բաթումի Ալ. Մանթաշյանի անվան համայնքային կրթամշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:
Այնուհետև ցուցադրվեցին վավերագրական ֆիլմեր արցախյան շարժման, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մասին: Միջոցառումն ավարտվեց ընդունելությամբ:
ՀՀ ԱԳՆ