Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ 26 տարի առաջ տեղի ունեցավ Խոջալուի ռազմական հենակետի վնասազերծման օպերացիան. Սենոր Հասրաթյան

Փետրվար 26,2018 11:55

Ուղիղ 26 տարի առաջ տեղի ունեցավ Խոջալուի ռազմական հենակետի վնասազերծման օպերացիան:

Խոջալուն, որը 1995թ. վերանվանվել է Իվանյան, դարեր ի վեր պատմությանը հայտնի էր Խոնջանք անվամբ: Այն եղել է Արցախի հնագույն բնակավայրերից մեկը, որի մասին են վկայում Կարկառ և Գայլբեկ գետերի միջև տարածվող ուշ բրոնզե և վաղ երկաթե դարաշրջանների դամբարանադաշտում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված դամբարանաբլուրները: Բացի այդ գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են նաև վաղ միջնադարի եկեղեցու, գյուղատեղիների մնացորդներ, խաչքարերով գերեզմանների հետքեր:

Կան վկայություններ, որ գյուղի մերձակայքում, Սյունիքից դեպի Կուր գետի ձախ ափը տանող մեծ ճանապարհի վրա Հայոց Արտաշես 1-ին աշխարհակալ թագավորը կառուցել է քարավանատեղեր, որտեղից էլ առաջացել է բնակատեղի «Խոնջանք» անվանումը, որը նշանակում է «հանգստի, իջևանի վայր»:

Մինչև 19-րդ դարի կեսերը գյուղը հայաբնակ էր: Դրանից հետո աստիճանաբար այստեղ սկսեցին հաստատվել ինչպես թուրքերը, այնպես էլ ռուսները: Հակառակ դրան, Ստեփանակերտը ԼՂԻՄ կենտրոն դառնալուց հետո, տեղաբնակ հայերը մաս-մաս տեղափոխվեցին մարզկենտրոն:

Խոջալուի հայ բնակիչներն իրենց բնիկ տարածքը լրիվությամբ լքեցին 20-րդ դարի 60-ական թվականների վերջերին:

Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ

Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728