Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Արծրունու հարազատների դիմումը՝ Արման Թաթոյանին եւ Վազգեն Ռշտունուն

Փետրվար 26,2018 11:02

Դիմում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ պարոն Վազգեն Ռշտունուն

Արսեն Արծրունու հարազատներից

25 Փետրվար 2018

 

Հարգելի պարոնայք,

Ի պատասխան մեր կողմից 2018 թ.-ի փետրվարի 18-ին հրապարակված բաց նամակի, ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ինքը կապ չունի Արսեն Արծրունու վաղակետ ազատ արձակման հետ», ավելացնելով, որ «նրան մնում է միայն այդ նամակը վերահասցեագրել համապատասխան հանձնաժողովին»:

Սակայն մենք շարունակում ենք համոզված լինել, որ Արսենի նկատմամբ իրականացվող բոլոր անօրինությունների եւ իրավունքի խախտումների համար անձամբ պատասխանատվություն է կրում ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որովհետեւ Արսենը գտնվում է ՀՀ քրեակատարողական հիմնարկում, տառապում է կյանքին սպառնացող հիվանդությամբ եւ ՀՀ դատարանները, իրավական տեսչությունները ցարդ իրավական եւ բարոյական համապատասխան վերաբերմունք չեն դրսեւորել նշված հանձնաժողովի կողմից ցուցաբերված ծայրաստիճան անիրավ, անարդար, անլուրջ եւ ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի նկատմամբ:

Հարգելի պարոնայք, սույն ամսի 27-ին տեղի է ունենալու Վերաքննիչ դատարանի հերթական նիստը եւ Արսենի հարցով հրապարակվելու է վճիռ:

Բացի այն փաստից, որ հանձնաժողովն ու Առաջին Ատյանի դատարանը ցարդ արձանագրել են ՀՀ ընդունված օրենքների կոպիտ խախտումներ, նաեւ Վերաքննիչ դատարանին ներկայացվել են Արսեն Արծրունու՝ վերջերս բացահայտված առողջական վիճակի մասին ապացույցներ, որոնք փաստում են որ արգելափակման մեջ անցնող յուրաքանչյուր օր անդառնալիորեն վնասում է Արսենի առողջությանը եւ սպառնում նրա կյանքին:

Պարոն Հարությունյանի հայտարարությունն այն մասին, թե այս գործն ու Արսենի նկատմամբ գործվող ոտնձգություններն իր հետ կապ չունեն, ցույց է տալիս, որ նա անտեղյակ է գործի բոլոր մանրամասնություններին: Սույն դիմումին կից ձեզ ենք ներկայացնում Հանձնաժողովի եւ Առաջին ատյանի կողմից արձանագրված Արսենի իրավունքների խախտման փաստերից մի քանիսը:

Հարգելի պարոնայք, որպես ՀՀ արդարադատության եւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպաններ, մենք՝ Արսեն Արծրունու հարազատներս, սույնով դիմում ենք Ձեզ հետեւյալով.

Վերաքննիչ դատարանի վճիռը Արսեն Արծրունու գործում առկա խայտառակության սրբագրության եզակի առիթ է: Արսենի կյանքը վտանգված է, նրա՝ մարդու տարրական իրավունքները կոպտորեն խախտված: Հասարակությունը իրազեկ է, եւ օր օրի ահագնանում է հայկական սփյուռքում եւ հայրենի հասարակության շրջանակներում այս խնդրի նկատմամբ ստեղծված անհանգստությունը:

Արդ, հորդորում ենք՝

Ձեր անմիջական հսկողության տակ վերցնել Արսենի գործը տխրահռչակ հանձնաժողովի գործունեության մեկնարկի օրվանից,

Միջնորդել ՀՀ արդարադատության նախարարին` ծանոթանալ գործի նյութերին,

Արսեն Արծրունու եւ նրա ճակատագրով անհանգստացած հազարավոր հարազատների, ընկերների եւ խղճի տեր մարդկանց ձայնը հասցնել ՀՀ պետության համապատասխան մարմիններին եւ գերատեսչություններին:

Մեր մեծ ընտանիքն անցած տասնամյակներում հավատարիմ եւ նվիրված է եղել ՀՀ պետականության ստեղծման եւ հզորացման գործընթացներին, եւ այս դեպքում նույնպես մենք ձեզ դիմում ենք միմիայն հավատքով եւ դրական սպասումներով:

Արսեն Արծրունու դատական գործի խախտումներին մասին մանրամասն՝ այստեղ

Խապրիկ

ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում 2018-02-25 – ՀԵԵՄ կազմակերպչական խմբի ժողով Մայր Աթոռում

Սփյուռքի նախարարն ընդունեց Ռումինիայի հայոց թեմի առաջնորդին2018-02-25 – Սփյուռքի նախարարն ընդունեց Ռումինիայի հայոց թեմի առաջնորդին

Ազատություն. Թուրքիայում նախնիների ինքնության բացահայտումները լայն քննարկման առարկա են դարձել 2018-02-23 – Ազատություն. Թուրքիայում նախնիների ինքնության բացահայտումները լայն քննարկման առարկա են դարձել

«Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին»-ը՝ Երիտասարդության տարվա կարգախոս 2018-02-23 – «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին»-ը՝ Երիտասարդության տարվա կարգախոս

Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը 2018-02-19 – Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը

Լույս է տեսել Վազգեն Ա Կաթողիկոսի քարոզների և խոսքերի ժողովածուն 2018-02-17 – Լույս է տեսել Վազգեն Ա Կաթողիկոսի քարոզների և խոսքերի ժողովածուն

200 սիրիահայերի ներգաղթի շնորհիվ Վանկուվերում Համազգայինի «Վարագ» մասնաճյուղը վերսկսել է գործել 2018-02-15 – 200 սիրիահայերի ներգաղթի շնորհիվ Վանկուվերում Համազգայինի «Վարագ» մասնաճյուղը վերսկսել է գործել

Տեսնել բոլորը

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728