Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ազատամարտի փառքը

Փետրվար 26,2018 10:55

Զորավարի ծննդյան օրվա առթիվ

19-րդ դարի վերջերին Արեւմտյան Հայաստանի լեռներում բռնկված հայոց ազգային-ազատագրական պայքարն ունեցավ իր բացառիկ հերոսական դրսեւորումները: Այդ ազատամարտի հրեղեն բոցերի մեջ կերտվեց Զորավար Անդրանիկի հերոսական կերպարը:
Այո, Անդրանիկին վիճակված էր արտասովոր ուղի: Ճակատագիրը նրան էր վերապահել լինելու պետականությունից, զորքից ու բանակից դարերով զրկված ժողովրդի զորավարը: Գուցե դժվարին է լինել պետությունից եւ պետականությունից հարատեւորեն զրկված ժողովրդի բանաստեղծը կամ գրողը, սակայն կրկնակի եւ երիցս ծանր ու դժվար է դառնալ վերոնշյալ ողբերգությանը դատապարտված ժողովրդի զորական այրը:

Անդրանիկի ապրած ժամանակն ու հանգամանքները ծայրաստիճան անողոք էին, որոնք նրան հրամայաբար տարան դեպի Սասնո լեռները, ուր իրենից առաջ բարձրացել էին հռչակավոր Արաբոն, Աղբյուր Սերոբը, Սպաղանցի Մակարը եւ այլ ֆիդայիներ:
Վաղ հասակից Անդրանիկը սեփական մաշկի վրա զգաց հայության կրած առօրյա-ամենօրյա տառապանքների ու զրկանքների ողջ ծանրությունը:

Եվ եթե իր հայրենակիցների կյանքին ամեն օր ու ամեն ժամ մահացու վտանգ սպառնար, հավանաբար Անդրանիկը չէր դիմելու զենքի՝ գերադասելով խաղաղ աշխատանքը:
Անդրանիկն իր զինակիցներով անպաշտպան, բզկտված ու տառապյալ ժողովրդի համար դարձավ հույսի խորհրդանիշ եւ հույս, պաշտպան բանակի խորհրդանիշ:

19-րդ դարի 90-ական թվականների սկզբից մինչեւ 1919 թվականը Անդրանիկը սուրը ձեռքին մարտնչեց հայոց թշնամիների դեմ: Շուրջ երեսուն տարի նա առանց հոգնելու եւ տատանվելու մղեց իր կռիվը եւ առասպել դարձավ հետագա սերունդների համար: Անդրանիկի անունը դարձավ բռնության եւ անարդարության դեմ պայքարի խորհրդանիշ:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու, հրապարակախոս

«Առավոտ»

24.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728