«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի արդյունքներով «Եվրատեսիլ-2018»-ում Հայաստանը կներկայացնի Սեւակ Խանաղյանը։
Եզրափակչում հանդես եկան Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը:
Հաղթողն ընտրվեց հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ։ Հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը՝ 24 միավորով: