Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը (նկարում) մինչեւ 77 կգ քաշային կարգում ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի Հասան Ալիևին՝ 8։4 հաշվով առավելության հասնելով վերջինիս նկատմամբ։
60 կգ Արմեն Մելիքյանը բացահայտ առավելությամբ հաղթել է ուկրաինացի Դենիս Չեբանովին,87կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը պարտության է մատնել ուկրաինացի Սեյմոն Նովիկովին (12:8): Նույն քաշում մեկ բրոնզե մեդալ էլ Հայաստանի հավաքականի հաշվարկին գրանցել է Արթուր Շահինյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ