Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս ամիս ժամանակ՝ Իրանին

Փետրվար 25,2018 22:47

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ միջազգային պայքարի «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբ-ՖԱԹՖ»ը (Financial action task force on money laundering– FATF, Группа разработки финансовых мер борьбы с отмыванием денег) չորս ամսով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշման առկախումը։ Սրանով Իրանին ժամանակ է տրվում, որպեսզի խորհրդարանում ավարտին հասցնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքի մշակումը և միանալ միջազգային շարժման։ Այս խմբի հավանական պատժամիջոցներն ավելի կբարդացնեն Իրանի` առանց այդ էլ անմխիթար վիճակում գտնվող բանկային համակարգի աշխատանքը։ Միջազգային այս կառույցը հիմնվել է 1989 թվականին G7-ի (աշխարհի յոթ հզոր տնտեսական տերությունների) կողմից,  որին միացել են աշխարհի ֆինանսական կարևոր կենտրոններ համարվող 29 երկիր, Եվրամիությունը և Ծոցի (Պարսից) երկրների համագործակցության խորհուրդը։ Իրանը և Հյուսիսային Կորեան գտնվում են այս խմբի սև ցուցակում, բայց Իրանին ժամանակ է տրվել ֆինանսական իր օրենքները համապատասխանեցնել այս կառույցի կանոններին։ Իրանի դեմ պատժամիջոցներից և հատկապես բանկային գործարքների սահմանափակումից դժգոհում են նաև Հայաստանի կամ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող իրանցի գործարարներն ու անհատները։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728