Երուսաղեմի միաբան Հովնան Բաղդասարյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես հայտնում է. «Այսօր՝ ժամը 12:00-ին, Երուսաղէմի երեք իրաւատէր համայնքների Հոգեւոր Պետերը, Երուսաղէմի Հայ Պատրիարքը, Յոյն Պատրիարքը եւ Ս. Երկրի Քուստոսը, ի նշան բողոքի փակեցին Ս. Յարութեան տաճարի դուռը եւ տաճարի մուտքի առջեւ ընթերցեցին երեքի կողմից ստորագրուած յայտարարութիւնը:
Նրանք բողոքում են Երուսաղէմի քաղաքապետարանի որոշման դէմ, որով հրահանգուած է քրիստոնեայ համայնքներին` վճարել քաղաքապետարանին հարկ, եկեղեցիների եւ վանքերի համար, ինչից քրիստոնեայ համայնքները դարեր շարունակ ազատուած են եղել:
Յայտարարութիւնը նաեւ բողոքում էր Քնեսետում առաջարկուած մի օրինագծի դէմ, որով պետութեանը իրաւունք է տրւելու բռնագրաուել եկեղեցապատկան այն կալուածները, որոնց վարձակալութիւնը կը տրուի անհատ ձեռներեցների եւ չի վաւերացուի Քնեսետի կողմից:
Տաճարը կը մնայ փակ մինչեւ Հոգեւոր պետերի նոր յայտարարութիւնը»: