Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել (բանաստեղծություն)

Փետրվար 25,2018 18:14

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե դրանով շատ բան կթաղվի,

Ճակատագրեր կարող են բախվել,

Որից էլ կյանքի հունը կփոխվի:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե դրանից կյանքեր են կախված,

Դրանից հետո արժե՞ ինձ հարգել,

Երբ մարդկանց բախտը ստից է քամած:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե կարոտն է նույնիսկ խռովել,

Երբ առանց այն էլ ստով ենք սնվում,

Եվ արժեքները մշտապես պղծում:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Երբ կյանքն արդեն իր գույներն է փոխել,

Տառապանքների դաշտը ընդլայնվել,

Մարդկային հոգին լրիվ ավերել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Երբ բյուր վշտերը իրար են խաչվել,

Մեր երազները լրիվ չքացել,

Մարդկանց հույսերը մազից են կախել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Երբ դրա հետ են լուրջ հույսեր կապել,

Նպատակները անտեր են թողել,

Անտարբերության մոլուցքով պատվել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե փրկության հույսն ենք կորցրել,

Ինչ ձեռք ենք բերել, հեշտ դավաճանել,

Եղածի համար մեղավոր փնտրել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե հենվելու տեղ էլ չենք թողել,

Անգամ օտարից չենք զգուշացել,

Յուրայիններից ենք միշտ վախեցել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Երբ հոգուս ճիչը խոր քուն է մտել,

Երազանքներս անդամահատվել,

Հուշերիս ծովն է լրիվ ցամաքել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Երբ արժեքները գերի են դարձել,

Նորածինները չեն սաղմնավորվել,

Ապագան լրիվ օդից է կախվել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Երբ երազներս որբ են մեծացել,

Հոգուս մշուշը լրիվ խտացել,

Բյուր իմաստները մերկ են մնացել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե հավերժը զրո է դարձել,

Երբ ապագան է խորը քուն մտել,

Նվիրյալներն են երկիրը լքել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Երբ մեր պապերը այլ բան են ասել,

Սրբություններն են ուղեցույց եղել,

Ողջ աղբը թափել, մաքուրն են պահել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե արդար ենք միշտ հաղթանակել,

Օտարի գլխին դավեր չենք նյութել,

Մեր նպատակին մաքուր ենք հասել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե այդ կերպ է Տերը մեզ օրհնել,

Ու մեզ այդպես են միշտ դաստիարակել,

Մեր երազներին այդպես ենք փարվել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե լուծումը միակն է եղել,

Մեծ ճիգերով ենք մենք դրան հասել,

Մեր ճակատը միշտ բաց է մնացել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե եղեռնը այդպես ենք հաղթել,

Մեծ կոտորածից մենք չենք վհատվել,

Մնացած ճամփան հպարտ ենք անցել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Երբ կյանքի ծովում ազգեր են խեղդվել,

Պատմության նավը առհավետ լքել,

Ապրողանց՝ կյանքի դասեր պարգևել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե ուզում ենք լոկ հպարտ ապրել,

Երբեք ուրիշի մոտ չխոնարհվել,

Մեր բաժին կյանքը միշտ մաքուր ապրել;

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե գալիքը դա է որոշում,

Սուտը մշտապես սուգ է պարգևել,

Մի՞թե պարզ բաներ դեռ չենք հասկանում:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե դա միայն վատ հետք կթողնի,

Ապագան հաստատ ծուռ կկառուցվի…

Պետք է վայրկյանը ճիշտ, ազնիվ ապրել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Երբ դրա դիմաց վերքեր կծնվեն,

Եվ շատ արժեքներ վշտով կպատվեն…

Մեկ է, կորցրածը պետք է ետ բերել:

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել,

Եթե այն նույնիսկ ժեռ պատն է ծակում,

Փաստ է, ամեն ինչ նա է որոշում,

Էլ իմաստ ունի՞ այդ ճիշտը թաղել…

Շարունակելի

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728