Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնում խաղացվել է հինգ տուր: Գլխավոր «A» խմբում հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը վաստակել է 4 միավոր եւ ընթանում է երկրորդ հորիզոնականում:
Այս խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանն ունի 3.5, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Միքայելյանը՝ 2.5-ական, իսկ Շանթ Սարգսյանը՝ 1 միավոր:
Այսօր կկայանան վեցերորդ տուրի պարտիաները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ