Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Կիեւում մասնակցում է ավանդական միջազգային մրցաշարի:
Մեր ընտրանու առաջատար, օլիմպիական չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակչում հաղթել է ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին եւ դարձել հաղթող։ Արթուրի թիմակից Սլավիկ Գալստյանն (63 կգ) արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Նորայր Հախոյանը (55 կգ) եւ Էդուարդ Սարգսյանը (82 կգ) երրորդ տեղի համար պայքարում պարտություն են կրել։
Այսօր բրոնզե մեդալի հանար պայքարելու են Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (87 կգ)։
Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի մեր ըմբիշները մեդալ նվաճել չեն կարողացել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ