Լրահոս
Օրվա լրահոսը

Տապակած պանիր

Փետրվար 25,2018 11:27

Արագ, հեշտ, նախաճաշին կամ թեթեւ ընթրիքին շատ հարմար այս բաղադրատոմսը նախատեսված է հիմնականում սուլուգունի կամ պիցցայի համար նախատեսված պինդ մոցառելա տեսակի պանիրները տապակալու համար, սակայն կարող եք տապակել նաեւ մեր լոռին եւ ցանկացած դեղին պինդ կամ սպիտակ հալվող պանիր:

Անհրաժեշտ մթերքները

Սուլուգունի կամ որեւէ վերը նշված տեսակի պանիր- 500-600 գրամ

Ձու- 3 հատ

Աղացած պաքսիմատ- 1 բաժակ

Համեմունքներ` սեւ ու կարմիր պղպեղ, խմելի սունելի կամ քարրի- ըստ ճաշակի

Բուսական յուղ` պանիրը տապակելու համար- 4-5 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Պանիրը կտրատել 1 մատ հաստությամբ: Ձուն հարել: Պաքսիմատը լցնել ափսեի կամ մատուցարանի վրա, վրան լցնել համեմունքները, խառնել:

Թավայի մեջ տաքացնել բուսական յուղը: Պանրի կտորները թաթախել հարած հավկիթի, ապա` պաքսիմատի մեջ, հետո կրկին` հարած հավկիթի, ապա` պաքսիմատի մեջ: Կրկնակի թաթախումը պետք է, որպեսզի բավականին հաստ կեղեւ առաջանա, որը թույլ չի տա, որ պանիրը հալվի թավայի մեջ:

Տապակել երկու կողմից եւ միանգամից մատուցել: Կարող եք մատուցել որեւէ թեթեւ աղցանի կամ տղեմալի թանձրուկի հետ: Շատ համեղ է նաեւ սառած վիճակում` լավաշի մեջ փաթաթված:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728