Նիդերլանդական մամուլը շարունակում է բուռն կերպով արձագանքել խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանության ընդունման որոշմանը:
Քչերը գիտեն, որ ծագումով ևս 5 թուրք պատգամավորներ՝ Սադեթ Կարաբուլութը, Նևին Օզութոկը. Դիլան Եսիլգոզը, Զիհնի Օզդիլը, Սոմ Լաչինն իրենց կուսակիցների հետ կողմ են քվեարկել ցեղասպանության ճանաչմանը:
Հենց սա էլ պատճառ է դարձել, որ մասնավորապես Թուրքիայից բազմաթիվ սպառնալիքներ հնչեն թուրք քաղաքական գործիչների հասցեին:
Թուրքական իշխանամետ խոշորագույն շատ թերթեր նրանց դավաճան են անվանել: «Սաբահ» պետական թերթը սկանդալ է որակել այն, որ թուրքական ծագումով քաղաքական գործիչները համաձայնել են ճանաչել հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն:
Նիդերլանդական De Gelderlander կայքը գրում է, որ այս հինգ պատգամավորներն իրենց հասցեին բազմաթիվ, ատելությամբ լի, սպառնալիքներով հաղորդագրություններ են ստանում:
«Բայց ես լրջորեն հպարտանում եմ իմ քայլով,- իր թվիթերյան էջում գրել է կանաչների կուսակցութունից խորհրդարանի անդամ Զիհնի Օզդիլը: «Ժամանակն է վերջ դնել թուրքական ահաբեկման դիվանագիտությանը,-գրել է նա»:
VVD խմբակցության անդամներից Դիլան Եսիլգոզը Թուրքիայի պետության այս կեցվացքը «անընդունելի պարտադրանքը է համարել. «Ես վերջիվերջո հոլանդացի եմ,-ասել է նա»:
Ավելի առաջ է գնացել «Ահաբեր» թուրքական հեռուստաալիքը, հինգշաբթի օրվա եթերով դեմ քվեարկած Denk կուսակցության ղեկավար Տունահան Կուզուն վատ օրինակ է ծառայել, նա այս «հինգին» կոչել է հասկանալ թե ում կողմն են կանգնել:
Հիշեցնենք, որ Հոլանդիայում ձևավորված այս նույն Denk կիսաթուրքական կուսակցության մյուս անդամը՝ Սելչուք Օզթուրքը քվեարկության ավարտին այնքան էր աղմկել, որ խորհրդարանը հսկող անվտանգության ծառայության աշխատակիցները նրան՝ համախոհներին հետ միասին դուրս են հրավիրվել շենքից:
Արդեն հայտնել ենք նաև, որ 3 հոգանոց, ազգությամբ թուրքերով համալրված DENK կուսակցության այս խումբն էր դեմ քվեարկել փաստաթղթին (Ֆարիդ Ազարկան, Տունահան Կուզուն և Սելչուկ Օզթուրքը):
Հավաքեց և պատրաստեց Hay Azian-ը
«Նիդերլանդական Օրագիր»