Դերասանուհի Թամար Հովհաննիսյանի կարծիքով` մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոն տալը անտրամաբանական է, քանի որ հասկանալի չէ` որ նախագահի խորհրդականն է նա լինելու:
«Գալիք նախագահի համար մշակույթի գծով խորհրդակա՞ն են ընտրում, Սերժ Սարգսյանը մի ամսվա նախագահ է լինելու, այդ նոր նախագահի համար ինչ խորհրդական է ընտրում, իսկ գուցե մյուս նախագահին պետք չէ այդ խորհրդականը կամ ինքն ուրիշ խորհրդական ընտրեր: Այսինքն` ընդհանրապես որեւէ բան չի թողնում այդ նախագահին անելու, այդ նախագահն էլ հավատացնում է, որ ինքը շատ բան կարող է անել: Չեմ ուզում խոսել, պետք է յոթ հարկանի հայհոյես, որ սիրտդ հանգստանա»,- ասաց դերասանուհին:
Հիշեցնենք, որ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քր. գործ հարուցելու և նրան Աբովյանիկանանց և անչափահասների ՔԿՀ ուղարկելու փոխարեն նոր պաշտոն են տալիս….Էն ԱՕՔՍ-ի շենքն էլ Հասմիկի պապն էր կառուցել երևի, Սմբատյան Արմենի պապի հետ….
Հետաքրքիրն այն է, որ նախարարական աշխատանքի ժամանակ Հասմիկ Պողոսյանը տապալել է ոլորտը և նման մարդուն նշանակում են խորհրդական, որ ի՞նչ խորհուրդներ տա, ոլորտը բարձիթողի անելու խորհուրդնե՞ր: Նրա միակ «շնորհքը» եղել է իշխանավորների կողքը պտտվելը և նրանց հաճոյախոսելը: Մշակույթի ոլորտը շատ կարևոր գործ է և այդ գործի համար հայրենասեր ու լավ պրոֆեսիոնալ մարդ է պահանջվում: Բայց պարզվում է, որ խոտանից պրծնել չկա, անբաններն ավելի կենսունակ են, քան խելացի ու աշխատասեր մարդիկ: ժողովուրդն արդեն ալերգիա է ստանում նման անդուր մարդկանցից:
Հանկարծ տպավորություն չստեղծվի, որ Արմեն Ամիրյանի երկրպագուն եմ: Արդեն պարզ է դառնում, որ նա էլ գործունյա չէ, միայն արտաքին տեսքն ու վարժ խոսելն է իր մոտ լավ ստացվում: