«Իշխանափոխության օրակարգ անգամ այսօր չկա, ընտրությունները նոր են ավարտվել»,-ՕԵԿ համագումարի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՕԵԿ-ն ապրիլին պատրաստվում է իշխանափոխության պահանջ դնել:
«Ես ուզում եմ իշխանափոխություն, ո՞նց կարող եմ չուզել: Ուզում եմ, որ երկրում փոփոխություններ լինեն»,-նշեց Արթուր Բաղդասարյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, եթե Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու դեպքում բողոքի ցույցեր լինեն, ՕԵԿ-ը կմասնակցի՞: Բաղդասարյանը պատասխանեց. «1000 հոգի ցույց արեց, հետո՞…երբ լինի ցույց, որի կազմակերպիչը կհստակեցնի իր օրակարգը, առաջիկա անելիքն ու քայլերի հաջորդականությունը, մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք»:
ՕԵԿ նախագահը շեշտեց, որ դիրքորոշում կարտահայտեն միայն հստակ գործողությունների լինելիության դեպքում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ