Լրահոս
Օրվա լրահոսը

«1,5 տարի բոյկոտել էին, նույնքան էլ բոյկոտեի՞ն». Արթուր Բաղդասարյանը՝ Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտողների մասին

Փետրվար 24,2018 17:39

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե՝ «մեկ տարի ՕԵԿ-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ միասին բոյկոտում էր Վանաձորի ավագանու նիստերը, սակայն համաձայնության եկավ ՀՀԿ-ի հետ, եւ Արկադի Փելեշյանն ընտրվեց որպես Վանաձորի փոխքաղաքապետ. ինչո՞ւ»: Բաղդասարյանը պատասխանեց. «Դա որոշեց ոչ թե մեր վարչությունը, այլ տարածքային կառույցը: Դա իրենց որոշումն էր, ոչ թե մեր: Տեղական կառույցն է քվեների տերը եւ որոշում ընդունողը: Եւ հետո, հավերժ բոյկոտով մարդիկ չէին կարողանում որեւէ խնդիր լուծել: Ավագանին պետք է աշխատի չորս տարի: Տարի ու կես բոյկոտել էին, եւս մեկ տարի ու կես բոյկոտեի՞ն…»:

Դիտարկմանն ի պատասխան, թե ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ հուշագիր ստորագրեց այն դեպքում, երբ Հեղինե Բիշարյանը ոմանց անբարոյականներ էր անվանել, Արթուր Բաղդասարյանը հստակեցրեց՝ Հեղինե Բիշարյանը դա ասել է այն չորս հոգու վերաբերյալ, որոնք խախտել էին նախնական պայմանավորվածությունը եւ քվեարկել Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուի օգտին. «Դա չի վերաբերում դրանից մեկ տարի հետո կայացած՝ տեղական կառույցների (ՕԵԿ+ՀՀԿ) համագործակցությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728