ՕԵԿ համագումարի ավարտին այսօր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ապրիլին ում է տեսնում վարչապետի պաշտոնում: Արթուր Բաղդասարյանը նախ նկատեց, որ իշխող ՀՀԿ-ն է իր թեկնածուին առաջադրելու:
«Սերժ Սագսյանին են առաջարկելու, թող առաջարկեն: Լինելով վարչապետ՝ նա կկրի համապատասխան իրավական և քաղաքական պատասխանատվություն»,-նշեց Արթուր Բաղդասարյանը: Ապա հավելեց. «Ես կողմ եմ, որ Հայաստանում չլինի ստվերային դերակատարում: Այսինքն, չլինի այնպես, որ պաշտոնին լինի, օրինակ, Սիմոն Սիմոնյանը, բայց ղեկավարի Աշոտ Աշոտյանը»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ի՞նչ են տվել երկրին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները: ՕԵԿ նախագահը պատասխանեց. «Թե ինչ արեց Սերժ Սարգսյանը, բոլորս տեսել ենք: Իսկ թե ինչ կանի, երբ որ լինի վարչապետ, այն ժամանակ կխոսենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ