Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշան ծանր հիվանդացավ. դեղի փող անգամ չուներ». Աշոտ Մանուչարյան. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը՝ Եռաբլուրից (Տեսանյութ)

Փետրվար 24,2018 16:48

Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ «Մերոնք»-ը պարբերաբար կներկայացնի թե´ Հայաստանի, թե´ Արցախի այն նվիրյալներին, ովքեր կանգնած էին շարժման ակունքներում, ովքեր կերտեցին մեր հաղթանակները: Այդ տղերքի մասին պետք է խոսել ամեն օր, ամեն ժամ, ամեն պատեհ ու անպատեհ առիթներին: Նրանց նվիրումն ու սխրանքները չհիշելը, չմեծարելը, սերունդներին չփոխանցելը՝ կնշանակի ապահովել վաղվա կործանումն ու կորուստները:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, չնայած երիտասարդ տարիքին, 88-ին, հիրավի հմտորեն կարողացավ ուժերի ներածն ու չներածն անել՝ հանուն մեր անկախ պետականության ծնունդի:

Մանուչարյանի հետ հարցազրույցը, երկուսիս ցանկությամբ, տեղի ունեցավ Եռաբլուրում հանգչող ազատամարտիկների շիրիմների կողքին: Նրանցից շատերին, Աշոտ Մանուչարյանից լավ, եթե կարելի է այդպես ասել, գուցե որևէ մեկը չի ճանաչել: Նա տղերքի կողքին է եղել, նրանց հոգսերին ու մտահոգություններին տեղյակ,  թե´ շարժման տարիներին, թե´ դրանից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728