«Արմեն Սարգսյանը մեզ դիմել է, բայց երկուսիս էլ հարմար չի եղել: Մոտակա երկու օրերին պետք է հանդիպենք»,-ՕԵԿ համագումարի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀԿ նախագաի թեկնածու Արմեն Սարգսյանը չի հանդիպել ՕԵԿ-ի հետ, ասաց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
Ապա նա գնահատական տվեց Արմեն Սարգսյանին՝ նշելով, որ նա իր համար լավ եւ կիրթ մարդ է. «Բայց մեկ մտահոգություն ունեմ: Արմեն Սարգսյանը վերջին 10-15 տարիներին Հայաստանի ներքին անցուդարձին ծանոթ չէ, նա չի ապրել այստեղ՝ հայ ժողովրդի հոգսով, ցավով…լոնդոնյան կյանքը տարբերվում է հայաստանյան իրականությունից»:
Արթուր Բաղդասարյանը հավելեց, որ միայն դա է իր մտահոգությունը, իսկ Արմեն Սարգսյանին հաջողություն է ցանկանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ