Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 24-ին, այս մասին հրամանագիր է ստորագրել:
Tert.am-ին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրել է. «ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում Հասմիկ Պողոսյանը համակարգելու է 2018 թվականին արտերկրում իրականացվելիք Հայաստանի Հանրապետության մշակութային, միջազգային խոշոր նախագծերը»: