Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների մեծացմանն ուղղված հերթական քայլը

Փետրվար 24,2018 15:40

ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել «Ջրվեժ» անտառապարկի վերանորոգված վարչական շենքի, նոր ավտոմատ ուղեփակոցների բացման և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստանը) «Անդրսահմանային միացյալ քարտուղարության 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում ՊՈԱԿ-ին  բարձրակարգ հակահրդեհային տեխնիկայի նվիրաբերման արարողություն։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը։

Վարչական շենքի վերանորոգումը և ավտոմատ կառավարվող ուղեփակոցների տեղադրումն իրականացվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի՝ 2017թ․ արտաբյուջետային միջոցների հաշվին։ Ավտոմատ կառավարվող ուղեփակոցները բացառում են անտառապարկի աշխատակիցների միջամտությունը պահպանվող տարածք հանգստի համար քաղաքացիների մուտք գործելուն, իսկ ակտիվ հանգստի այլ ծառայություններից օգտվելու համար տեղում առկա է հաշվիչ դրամարկղ, ինչը էականորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը։

WWF-Հայաստանի նվիրաբերած հրշեջ պոմպերով հակահրդեհային ամենագնաց մեքենան կարող է հաղթահարել բարդ տեղանքները, ինչպես նաև կիրառվել փրկարարական նպատակներով: Այն կարող է օգտագործվել նաև ոռոգման նպատակներով՝ հատկապես այն տարածքներում, որոնք դժվարամատչելի են և տեղերում բացակայում են ոռոգման համակարգերը։

Արգելոցապարկային համալիրի աշխատակիցներին հակահրդեհային մեքենայի հետ միասին տրամադրվել են նաև հրակայուն համազգեստ, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ, որոնք կհեշտացնեն համալիրի պահպանության աշխատանքները։

2017թ․ անտառային հրդեհներից հետո բնության հատոկ պահպանվող տարածքներում հակահրդեհային միջոցառումներին աջակցման՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի արդեն երկրորդ միջոցառումն է։  2017թ․ հոկտեմբերին WWF-Հայաստանի կողմից ամբողջովին վերանորոգվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրշեջ մեքենան, ինչպես նաև տրամադրվել էր հակահրդեհային այլ սարքավորումներ։

WWF-Հայաստանը մշտապես աջակցում է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ տրամադրում է տեխնիկա, նպաստում պահպանվող տարածքների ընդլայնմանը, կարողությունների հզորացմանը, կազմակերպում դասընթացներ, էկոկրթական վարժանքներ և այլն։

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728