Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «Հայկական կոնյակագործոթյունը եղել և մնալու է Հայաստանի արտահանման դեմքը»

Փետրվար 24,2018 15:11

«Պնդում եմ, որ հայկական կոնյակագործոթյունը եղել և մնալու է Հայաստանի արտահանման դեմքը: Հայկական գինեգործությունը վրացական, մոլդովական և ԱՊՀ տարածքի մյուս գինիների ֆոնի վրա հաջողություն է արձանագրել 2017  թվականին, ինչը թույլ է տալիս հուսալ, որ  2018 թվականի նրա արտահնման ծավալների ավելացումը շարունակվելու է»,-այսօր «Արմենպրես» մամուլի սրահում հայտարարեց «Ինտեգրացիա եւ զարգացում» կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը`հավելելով, որ հայկական կոնյակը շարունակում է պահանջված նալ Ռուսաստանի ճաշակ ունեցող և վճարունակ խավերի համար:

Լրագրողներից մեկը հետաքրքրվել էր հայկական կոնյակը ռուսական շուկա արտահանելու խնդիրներից. տեսակետ կա, որ ՌԴ-ն փոխել է խաղի կանոնները եւ փորձում է մաքրել շուկան ոչ ռուսական կոնյակից: «Ես կարծում եմ, որ ճանապարհին հանդես եկող բոլոր խոչընդոտները կարող են և լուծվել բանակցությունների, ԵԱՏՄ հանձնաժողովի հետ պետությունների կառավարությունների երկխոսության արդյունքում: Բայց չեմ համարում դրանք առայժմ այնքան դրամատիկ երևույթներ, որ դրանց մասին արժի խոսել պատերազմ հայտարարելու ոճով»,- ասաց Արամ Սաֆարյանը` հավելելով. «2017 թվականի Հայաստանից ԵԱՏՄ շուկա է արտահանվել ավելի քան 1,2 միլիոն լիտր որակյալ գինի, ինչը թույլ է տալիս պնդելու, որ գինեգործությունը լինելու է կոնյակագործությունից հետո երկրորդ բրենդը:  Տնտեսական անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ կարող են լինել ամենուրեք: Եվ կան: Տնտեսական պատերազմներ վարվել և վարվում են նաև ԵԱՏՄ ներսում: Բայց այդ հարցերը կարող են եւ պետք է լուծվեն պետությունների երկխոսությամբ»:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության պրոֆեսոր Աշոտ Թավադյանն էլ ուշագրավ համարեց, որ ԵԱՏՄ դատարան Հայաստանից դեռ դիմումներ չկան: Նա կոչ արեց հայ արտահանողներին` հացերը չլուծել մենթալիտետն հարիր, այլ օգտագործե ԵԱՏՄ պայմանագրով ընձեռված հնարավորությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728